19927 դիտում
09:57 19-04-2022
Հրդեհ Երևանում գործող մարկետներից մեկում․ ժամանել են հրշեջ փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, ապրիլի 19-ին, հրդեհ է բռնկվել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքարիա Սարկավագի փողոցի 67/1 հասցեում գտնվող մթերային խանութում ծուխ է նկատվում, և հնարավոր է՝ հրդեհի հետևանք է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նարեկ Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Հմայակ Սառիկյանը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատանքներ կատարեն։
Պարզվել է՝ այրվել է Սերգեյ Շահվբազյանին պատկանող մթերային խանութի ծխախոտի համար նախատեսված մոտ 20 քմ դարակները և ջերմահարվել է մոտ 15 քմ կախովի առաստաղը։
Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը։
Թե ինչն է եղել կրակի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+