211652_close_icon
views-count2118 դիտում article-date 16:41 18-04-2022

Պատերազմի վճռորոշ ճակատամարտը Դոնբասում կլինի մոտ ապագայում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզված է՝ ռուս-ուկրաինական պատերազմի վճռորոշ ճակատամարտը Դոնբասում մեկնարկելու է մոտ ապագայում։ Սպասվող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին Զելենսկին կոչ է անում արևմտյան գործընկերներին ընդլայնել սպառազինության մատակարման ծավալները։

«Ռուսական բանակը պատրաստվում է մոտ ապագայում Արևելյան Ուկրաինայում հարձակողական գործողություն ձեռնարկել։ Նրանք ուզում են վերջնականապես քանդել Դոնբասը, վերացնել այն ամենը, ինչ կազմում է արդյունաբերական այս շրջանի փառքը։ Ռուսական ուժերը այժմ ոչնչացնում են Մարիուպոլը՝ ջնջելով այն աշխարհի երեսից։ Նրանք պատրաստվում են նույնն անել նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզի քաղաքների հետ։ Մենք մեր հերթին անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք երկրի պաշտպանությունը։ Մենք շնորհակալ ենք մեր այն գործընկերներին, որոնք մեզ իրական օգնություն են ցուցաբերում։ Բայց այն պետությունները, որոնք ունեն մեզ անհրաժեշտ սպառազինությունն ու զինամթերքը, սակայն չեն շտապում այն մեզ տրամադրել, պետք է իմանան՝ առաջիկա ճակատամարտի ճակատագիրը նաև իրենցից է կախված»,- հայտարարել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր