211652_close_icon
views-count2599 դիտում article-date 12:12 03-11-2015

Չեմպիոնների լիգա. «Բորուսիայի» վերջին ճակատամարտը՝ անոնս. տեսանյութ

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում 4-րդ տուրի առաջին ութ հանդիպումները: C խմբում ամեն ինչ խճճվեց, երբ նախորդ տուրում թուրքական «Գալաթասարայը» սեփական հարկի տակ հաղթեց առաջատարին՝ պորտուգալական «Բենֆիկային»: Այսօր իրավիճակը ավելի չխճճելու համար «Բենֆիկան» պարտավոր է ռևանշի հասնել: Ղազախստանում Մադրիդի «Ատլետիկոն» նույնպես պարտավոր է հաղթել խմբի անվիճելի ետնապահին՝ «Աստանային»: Այս խմբում «Բենֆիկան» և «Ատլետիկոն» ունեն 6-ական միավոր, «Գալաթասարայը»՝ 4, իսկ «Աստանան՝ 1: D խումբ. ի սկզբանե այս խումբը անվանում էին «մահվան» և առայժմ այդպես էլ կա: «Մանչեսթեր Սիթին» 1-ին տուրում «Յուվենտուսից» ցավալի պարտություն կրելուց երկու անգամ նույն՝ 2:1 հաշվով կարողացավ պարզապես վերջին վայրկյաններին հաղթանակներ կորզել «Սևիլյայից» և Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Թերևս, օրվա գլխավոր հանդիպումները կկայանան հենց այս խմբում: «Սևիլյան» սեփական հարկի տակ՝ այն էլ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, խաղալու է միայն հաղթանակի նշանաբանի: Այլ բան տրված չէ: Նույնքան հետաքրքրությամբ է սպասվում Մյոնխենգլադբախում կայանալիք հանդիպումը: Տեղի «Բորուսիան» անբացատրելի վերելք է ապրում: Գերմանիայի առաջնության անհուսալի ետնապահը, որը մեկնարկային 5 խաղում միայն պարտություններ էր կրել, դրանից հետո 6 անընդմեջ հաղթանակ է տարել և այժմ 5-րդ տեղում է՝ թակելով Չեմպիոնների լիգայի դռները: Նույնն էլ Չեմպիոնների լիգայում. «Սևիլյայից» խոշոր հաշվով կրած պարտությունից, «Մանչեսթեր Սիթիից» կրած շատ ցավալի պարտությունից հետո «Բորուսիան» Տուրինում արժանի խաղ ցուցադրեց և 0:0 խաղաց «Յուվենտուսի» հետ: Ըստ տրամաբանությամբ, այժմ արդեն եկել է խմբում առաջին հաղթանակի պահը, մանավանդ, որ չհաղթելու դեպքում «Բորուսիան» կկորցնի խմբից դուրս գալու հնարավորությունները: Այս խմբում «Յուվենտուսն» ունի 7 միավոր, «Մանչեսթեր Սիթին»՝ 6, «Սևիլյան»՝ 3, իսկ «Բորուսիան»՝ 1 միավոր: Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 4-րդ տուր [b]C խումբ[/b] «Աստանա» (Ղազախստան) - «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 19:00 «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 23:45 [b]D խումբ[/b] «Բորուսիա Մ.» (Գերմանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 23:45 «Սևիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 23:45
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր