211652_close_icon
views-count2467 դիտում article-date 15:10 16-04-2022

Մոսկվան արգելել է Բորիս Ջոնսոնի և նրա կառավարության անդամների մուտքը Ռուսաստան

Պաշտոնական Մոսկվան այսօր հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ձեռնարկած «աննախադեպ թշնամական քայլերի պատճառով» անհատական պատժամիջոցներ է սահմանում այդ երկրի մի շարք ղեկավարների նկատմամբ։

Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, արտգործնախարար Էլիզաբեթ Թրասի, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և կառավարության ևս վեց անդամների մուտքը երկրի տարածք այսուհետ արգելվելու է։

Ռուսաստանի տարածք չեն կարող այցելել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյլը, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթարջընը, Անգլիայի և Ուելսի Գլխավոր դատախազ Սուելա Բրավերմանը։

«Մոտ ապագայում այս ցուցակը կընդլայնվի ի հաշիվ այն բրիտանացի քաղաքական գործիչների և խորհրդարանականների, որոնք նպաստում են հակառուսական հիստերիայի խորացմանը»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր