Սպիտակ Տունն արգելել է Վենեսուելայի կառավարության մի քանի անդամների մուտքը ԱՄՆ
Սպիտակ Տունը հայտնել է, որ նախագահ Օբաման պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի կառավարության 7 անդամների նկատմամբ: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Արգելվել է ԱՄՆ մուտքը Վենեսուելայի այն ներկայիս և նախկին չինովնիկների համար, ովքեր ոտնահարել են իրենց քաղաքացիների իրավունքները և ներքաշվել կոռուպցիոն սխեմաների մեջ: Մենք ունենք նաև ամերիկյան ֆինանսական համակարգերում նրանց բանկային հաշիվները սառեցնելու գործիքներ»,-ասել է Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը:
Նշենք, որ Վաշինգտոնը խիստ քննադատության ենթարկեց վերջերս Կարակասում մամուլի ներկայացուցիչների նկատմամբ իրականացրած Վենեսուելայի իշխանությունների ոտնձգությունները, ինչպես նաև վերջիններիս ձերբակալությունները՝ հայտարարելով, որ դրանք սպառնալիք են նաև ԱՄՆ-ի համար: