Ղազախստանը բյուջեի խնայողության նպատակով չեղարկել է մայիսի 9-ի Հաղթանակի օրվա զորահանդեսը
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ծախսերի խնայողության և այլ խնդիրների լուծման անհրաժեշտության պատճառով չի նախատեսում այս տարի զորահանդես անցկացնել՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան, որը նշվում է մայիսի 7-ին և Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին։ Այս մասին ուրբաթ հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը, գրում է tass.ru-ն։
Հաղորդագրությունում նշվում է, որ 2022 թվականին Ղազախստանում զորահանդեսի անցկացումը չի նախատեսվում բյուջեի խնայողության, ինչպես նաև այլ խնդիրների լուծման անհրաժեշտության պատճառով։ Մասնավորապես, առաջնահերթ է Ղազախստանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտունակության և շարժունակության անհրաժեշտ մակարդակի պահպանումը, պետական և ռազմական օբյեկտների պաշտպանությունն ապահովելու խնդիրների իրականացումը։
2021 և 2020 թվականներին Ղազախստանը նույնպես զորահանդես չի անցկացրել՝ ի պատիվ Հայրենիքի պաշտպանի և Հաղթանակի օրվա՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում ստեղծված համաճարակային իրավիճակի պատճառով։