Մոսկվայում մեկնարկել է Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը
Այսօր Մոսկվայում ժամը 10․00֊ին Հայրենական մեծ պատերազմում տարած 69֊րդ հաղթանակի օրվան նվիրված մեծ զորահանդես է սկսվել։
Զորահանդեսին մասնակցում է շուրջ 11 հազար զինծառայող, 151 մարտական տեխնիկա, ինչպես նաև 69 ուղղաթիռ և ինքնաթիռ, փոխանցում է INTERFAX-ը։ Առաջին անգամ զորահանդեսին կցուցադրվեն նոր սերնդի «Тайфун» զրահամեքենաները:
Զորահանդեսն ընդունել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շայգուն։