2016թ.-ի Մայիսի 9-ը. Ջրականի չհրապարակված զորահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զորահանդեսը ևս մի երևույթ է, որով կանոնավոր բանակի զինվորներին և կամավորականներին կարելի է մերձեցնել, դարձնել փոխգործակցող ու այդպիսով ավելացնել համատեղ աշխատանքի օգտակարության աստիճանը նաև պատերազմական իրավիճակներում:
Ահա այդ սկզբունքից ելնելով է, որ Հայոց բանակի կանոնավոր զորքերի և կամավորականների՝ համատեղ զորահանդես տեղի ունեցավ նաև 2016թ.-ի մայիսի 9-ին՝ Արցախի Ջրականի (Ջաբրաիլ) պաշտպանական շրջանում:
Զորահանդեսի մասին սակայն այդ օրերին չհապարակվեց, տվյալ տարածաշրջանում գտնվող զինվորականների թվի և տեղակայման վայրերի գաղտնիացվածության պատճառով:
Այսօր, այդ զորահանդեսի մասին պատմող տեսանյութը հրապարակվում է առաջին անգամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի