211652_close_icon
views-count1506 դիտում article-date 21:08 14-04-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 14-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը:

Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը, ապա հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով, լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, Տ․ Աթանաս աբեղա Սարգսյանի, Անդրե սարկավագ Համամջյանցի, Գևորգյան ճեմարանի Զ լսարանի սան Ավետիս սարկավագ Ավետիսյանի, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողներ Ազատ Զարգարյանի, Նվեր Քոչարյանի, «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Արման Դավթյանի, Մկրտիչ Զոհրաբյանի, Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի սան Մայիս Մնացականյանի, ինչպես նաև այլ մանուկների՝ Միքայել Զոհրաբյանի, Նարեկ Համամջյանցի, Էմիլ Սեդրակյանի Սպարտակ և Արթուր Փալիկյանների ոտքերը։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր