211652_close_icon
views-count61013 դիտում article-date 15:35 14-04-2022

Արտակարգ դեպք Վանաձորում․ անչափահասների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարություններով․ 3 հոգի «գլխի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշով հարուցվել է քրեական գործ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 11-ին Լոռու մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։ 

Այդ օրը, ժամը 21։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, իսկ քիչ անց «կրծքավանդակի թիկնային մակերեսի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ՝ մեկ այլ քաղաքացի։ 

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Գալստյանն ու ավագ քննիչ Վերմիշյանը։ 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորներն են՝ Վանաձորի բնակիչներ 17-ամյա Տիգրան Ղ․-ն, 18-ամյա Գրիգոր Ս․-ն և 17-ամյա Արա Ս․-ն։ 

Նույն օրը հարուցվում է նշված քրեական գործը, որի շրջանակում էլ պարզվում է, որ ապրիլի 11-ին ժամը 20։00-ի սահմաններում Վանաձորի Առափնյա փողոցում վիճաբանություն է առաջացել մի խումբ անձանց միջև, որի ընթացքում Արա Ս․-ին դանակով հարվածել ու մարմնական վնասվածք է պատճառել Վանաձորի բնակիչ 15-ամյա Նարեկ Բ․-ն, իսկ Գրիգոր Ս․-ին մետաղյա ձողով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Վանաձոր քաղաքի բնակիչ 18-ամյա Էդմոն Բ․-ն։ 

Վիճաբանությունից հետո նշված անձինք դանակն ու մետաղյա ձողը նետել են Բամբակ գետը։ 

Նշված անձինք ոստիկանների կողմից հայտնաբերվել և ներկայացվել են Լոռու մարզային քննչական  վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ՝ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելու մասին։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր