211652_close_icon
views-count949 դիտում article-date 15:38 13-04-2022

Շվեդիան հունիսին կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. լրատվամիջոցներ

Շվեդիան կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, գրում են  շվեդական լրատվամիջոցները։ Ինչպես գրում է Svenska Dagbladet թերթը, դիմումը նախատեսվում է ներկայացնել հունիսի 29-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի հանդիպմանը։

Երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնն այսօր Ստոկհոլմում հանդիպում է Ֆինլանդիայի իր գործընկեր Սաննա Մարինի հետ։

Վարչապետների հանդիպումը տեղի է ունենում նույն օրը, երբ Ֆինլանդիայի կառավարությունը կներկայացնի երկրի անվտանգության քաղաքականության իր վերլուծությունը։ Ակնկալվում է, որ զեկույցում թվարկվեն պաշտպանական դաշինքին միանալու դրական և բացասական կողմերը:

Ֆինլանդիան այսօր սկսում է բանավեճ, որի համաձայն՝ երկիրը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են հույս դնել ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով անդամակցելու վրա։

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կդրդի ռուսական կողմի պատասխան քայլերի։

Նմանատիպ նյութեր