1554 դիտում
11:58 13-04-2022
Երկիրը տանում են նմանատիպ «խաղաղության»՝ առանց Արցախ, առանց Սյունիք ու առանց բանակ. Տաթեւիկ Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ալիևի երեկվա ելույթի հիմնական դրույթները են, մեջբերումներն արված են բառացի նրա խոսքից՝
-Խաղաղության հաստատման համար պետք է դադարեցնել զինել Հայաստանը: Եթե Հայաստանին սկսեն զինել, մենք դա բացասական կընկալենք:
Մենք մեր բանակաշինությանը պատրաստվում ենք հատկացնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է: Մենք ինքնուրույն պետություն ենք:
-«Զանգեզուրի միջանքը» բացվելու է, եթե Հայաստանը դրան կամավոր չհամաձայնվի, ապա կդիմենք այլ մեթոդների:
-ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդունել է նոր իրողությունը: Մենք ասել ենք հակամարտություն այլևս չկա, չկա անգամ «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր: Մենք համանախագահներին ասել են՝ դուք անելիք չունեք այլևս:
–Այսօր օրակարգում միայն Հայաստան–Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցն է, հակամարտություն չկա:
–Բրյուսելյան հանդիպման ժամանակ ես ևս մեկ անգամ հստակեցրի, որ Հայաստանը ընդունում է մեր պայմանները, հինգ կետերը: Իսկ հակամարտություն և «Լեռնային Ղարաբաղ» բառերը չկային հայտարարության մեջ, որովհետև դրանք լուծված են և չեն կարող քննարկվել:
Ալիևի պատկերացրած «խաղաղությունը» սա է, ինչը բնավ նորություն չէ, որևէ նոր բան չի ասել Ալիևը: Պարզ է նրա նպատակը, ցանկանում է օգտվել պատմական պահից և վերացնել Հայաստանը որպես պետություն:
ՀՀ իշխանությունները, եթե ասում են, որ ընդունում են հինգ կետերը, ուրեմն հրաժարվում են Արցախից, եթե չեն հրաժարվում, ինչու՞ չեն խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրված սկզբունքի մասին, փոխարենը անելով լղոզված ձևակերպումներ:
Հարցն այսպիսին է՝ կամ «խաղաղության դարաշրջան» բացողները թող ներկայացնեն խաղաղության իրենց տեսլականը՝ ցույց տալով, որ դա համահունչ է պետական շահին կամ էլ եթե ընդունում են Ադրբեջանի պայմանները, ստացվում է երկիրը տանում են նմանատիպ «խաղաղության»՝ առանց Արցախ, առանց Սյունիք ու առանց բանակ, մեծ հաշվով՝ պետություն չի մնում, ուր մնաց թե՝ խաղաղություն լինի»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
751 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
718 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ