211652_close_icon
views-count1504 դիտում article-date 12:40 11-04-2022

Գրանցվել է 434 դեպք, որից 190-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Ապրիլի 4-ից 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 434 դեպք, որից 190-ը արտակարգ, այդ թվում՝ 116 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 148 կենցաղային կանչ. տուժել է 89 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Արձանագրվել է թունավորման 6 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 37 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7660 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 38 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր