211652_close_icon
views-count1784 դիտում article-date 23:57 09-04-2022

ԱԱ-2024. Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Բուլղարիային և դուրս եկավ հաջորդ փուլ

Ապրիլի 9-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքում, կայացավ ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երկրորդ տուրի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլում իր 2-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 3:0 հաշվով։  

 Բուլղարիա - Հայաստան՝ 0:3 (0:2) 

Վառնայի Մշակույթի և սպորտի պալատ

Գոլերը՝ Կարվալյո , 00'18'', Ասլանյան, 17'13'', Սանոսյան, 38'47''

 Բուլղարիա

Մեկնարկային կազմ՝ 1. Միլեն Կիրով, 3. Դիմիտար Կոստադինով Ցվետանով, 8. Վեսելին Իվանով Գերենսկի, 15. Իվելին Հրիստով Կուզմանով, 17. Պլամեն Ստոյկով

Պահեստայիններ՝ 12. Ստանիսլավ Դիմիտ Իվանով, 4. Ստանիմիր Մինչև, 5. Ցվետելին Դոբրիչով, 6. Դիմիտար Պետև, 7. Վլադիմիր Բահարով (ա), 9. Եվգենի Միհով, 10. Պավլին Կոնստանտինով Կուզով, 14. Ստամեն Արսով, 19. Դանիել Դիմով

Գլխավոր մարզիչ՝ Նիկոլայ Ստայկով

 Հայաստան

Մեկնարկային կազմ՝ 12․Լուան Մյուլլեր, 8․Ժոաո Կարվալյո10․Սարո Գալստյան (ա), 11․Գարեգին Մաշումյան, 23․Ռոդրիգինյո

Պահեստայիններ՝ 2․ Էմին Ղարաբեքյանս, 3․ Համլետ Մանուկյան, 6. Նիկիտա Խրոմիխ, 7․ Վլադիմիր Սանոսյան, 9․ Սարգիս Մարգարյան, 13․ Արթուր Մելքոնյան, 15․ Դավիթ Ասլանյան, 16․ Լուկաս Ռոզենսկի, 20․ Վիտինյո

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Տուրի մյուս խաղում Կոսովոն 4:1 հաշվով հաղթեց Շոտլանդիային: Այսպիսով, երկու տուրից հետո Հայաստանը և Կոսովոն ունեն 6-ական միավոր: Մեր ընտրանին առաջին տեղում է խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ և անկախ վերջին տուրի արդյունքից՝ ապահովել է Աշխարհի առաջնության հաջորդ՝ հիմնական փուլի ուղեգիրը: 

Նմանատիպ նյութեր