211652_close_icon
views-count1429 դիտում article-date 17:18 10-12-2020

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ

Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ: Այս փուլում մեր թիմն ընդգրկվել է 2-րդ խմբում և կմրցի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը սկսեց հետևյալ կազմով․ 12․ Լուան Բարբոսա, 10․ Սարո Գալստյան, 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն, 20․ Վիտինյո։ Պահեստայիններ․ 19․ Ռոբերտ Բոյարկին, 2․ Հակոբ Ուզունյան, 3․ Գամլետ Մանուկյան, 5․ Էնրիկե, 7․ Վլադիմիր Սանոսյան, 9․ Սարգիս Մարգարյան, 13․ Արթուր Մելքոնյան, 15․ Դավիթ Ասլանյան, 17․ Անդրանիկ Կարապետյան։ Հայաստան-Բուլղարիա՝ 3:1 (1:0) Վառնա, Սպորտի և մշակույթի պալատ Մրցավար՝ Մոշե Բոհբոթ (Իսրայել) Գոլերը՝ Դավիթ Ասլանյան, 10"47", Սարո Գալստյան, 28"09, Վլադիմիր Սանոսյան, 31"34 (Հայաստան), Վլադիմիր Բահարով, 28"00" (Բուլղարիա)

Նմանատիպ նյութեր