211652_close_icon
views-count95374 դիտում article-date 11:10 09-04-2022

Նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից․ կասկածյալը բազմիցս ներկայացրել է Հայաստանը միջազգային մրցույթներում․ նա բազմաթիվ բարեգործական միջոցառումների հեղինակ է և մեծ ներդրում է ունեցել 44-օրյա պատերազմում իր նվիրատվություններով․ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 30-ամյա Սահակ Սահակյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ս․ Սահակյանը կալանավորվել է։ 

SHAMSHYAN.com-ը գրել էր, որ Ս․ Սահակյանը միջազգային մրցույթների հաղթող է, բազմաթիվ մրցույթներում ներկայացրել է Հայաստանը, և նրա շնորհիվ աշխարհի շատ երկրներ տեղեկացել են այդ մասին։

Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ն իր ընթերցողներից նամակներ էր ստանում, ովքեր խնդրում էին, որպեսզի մանրամասնենք, թե ինչ միջազգային մրցույթների մասին է խոսքը։ Բազմաթիվ ընթերցողներ էլ գրում էին, որ եթե ծանոթանաք նրա կենսագրությանն ու գործունեությանը, կհամոզվեք, որ նա պակաս հայրենասեր չէ։ Պարզապես կրակոցներից առաջ ինչ-որ մարդիկ, ովքեր ըստ տեղեկությունների՝ ինչ-որ ընկերության անվտանգության աշխատակիցներ են, Ս․ Սահակյանի, նրա կնոջ և անչափահաս երեխայի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, անգամ կնոջ ներկայությամբ ծաղրել են ամուսնուն, ու ժողովրդի լեզվով ասած՝ «դավադիդ են արել»։ 

Դեպքից հետո Ս․ Սահակյանը ինքնակամ գնացել է ոստիկանություն, ներկայացրել է նաև ատրճանակը։ 

Սահակ Սահակյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Բազմիցս Հայաստանը ներկայացրել է միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում։ 2015-16թթ հիմնադրել է «Բումթեք» ՍՊ ընկերությունը, որը ներկայում ունի շուրջ 20 աշխատակից։ 

Դրսևորել է բարձր սոցիալական պատասխանատվություն։ Համագործակցել է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությամբ զբաղվող «Էխո» հ/կ-ի հետ՝ ֆինանսական միջոցներ տրամադրել լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար լսողական սարքեր ձեռք բերելու համար։ 

Արցախյան 44-օրյա պատերազմին «Բումթեք» ընկերության հաշվեհամարից «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին է փոխանցվել 30.000 ԱՄՆ դոլար (20․000+10․000): Պատերազմի օրերին, տարբեր անհատների և կազմակերպությունների հետ ակտիվորեն մասնակցել է տարբեր նախաձեռնությունների՝ նվիրաբերելով շուրջ 20 միլիոն դրամ։ Անձնական նախաձեռնությամբ ձեռք է բերել 110 հազար ՌԴ ռուբլի արժողությամբ գիշերային հատուկ տեսադիտարկման սարք, որը ներկայումս համալրում է ՀՀ ԶՈՒ N զորամասի զինանոցը, ձեռք է բերել շուրջ 3 միլիոն դրամի էլեկտրաարտադրող բենզինային գեներատորներ և ուղարկել առաջնագիծ։

Աջակցում է Խարբերդի և Այնթապի ֆուտբոլային «BoomFoot» մանկապատանեկան թիմին։ Շուրջ 40 երեխայի համար ձեռք է բերել ֆուտբոլային ամենօրյա և մրցութային մարզահագուստ, գնդակներ, մարզական գույք, հոգացել է մարզադաշտի վերանորոգման ծախսերը, մրցույթներին մասնակցելու ճանապարհային ծախսերը, վճարել մարզիչների աշխատավարձը։


Ավելի վաղ հայտնել ինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշված քրգործը հարուցվել է ապրիլի 2-ին, Երևանում հնչած կրակոցների փաստով, ինչի հետևանքով 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր ժանանած ոստիկանության և քննչական բաժնի օպերատիվ- քննչական խմբերը հայտնաբերել էին 4 հատ 9մմ տրամաչափի պարկուճ և 2 հատ գնդակ:

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաաքի վարչության և ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել էին  կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ապա պարզել նրա գտնվելու վայրն ու ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ,  ապա բացատրական աշխատանքների  արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջամի բնակիչ, 30-ամյա Սահակ Սահակյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը Ս. Սահակյանի բնակության շենքի  բակում իր կողմից շահագործվող ավտոտնակի դիմաց ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Երևանի բնակիչներ,  34-ամյա Վահե Կիրակոսյանի, 34-ամյա Արամ Կիրկոսյանի և 43-ամյա Ռոմեո Հայրապետյանի միջև:

Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Սահակյանը իր մոտ եղած մահակով հարվածել և վնասել է Վ. Կիրակոսյանի ձեռքը, ապա վերջինիս կողմից շահագործվող  Infiniti մակնիշի ավտոմեքենան: Դրանից հետո իր մոտ  ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել Վ. Ղևոնդյանի, Ա. Կիրակոսյանի և Ռ. Հայրապետյանի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում Ա. Կիրակոսյանն ու Ռ. Հայրապետյանը հրազենային վնասվածքներ են ստացել:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ս.Սահակյանը իրավապահներին է նեկայացրել  նաև հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակը՝ փամփշտատուփով լիցքավորված  3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտով:

Ս. Սահակյանը ոստիկանության կենտրոնական բաժնից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ս. Սահակյանը միջազգային մրցույթների հաղթող է, մի քանի անգամ միջազգային տարբեր մրցույթներում ներկայացրել է Հայաստանը, իսկ Ա. և Վ. Կիրակոսյանները երկվորյակ եղբայրներ են:

Քննիչի որոշմամբ վիրավորներին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ հրազենն էլ  ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 225+
225+

Նմանատիպ նյութեր