211652_close_icon
views-count6309 դիտում article-date 14:43 08-04-2022

Ռուսական զորքերը Կրամատորսկի երկաթուղային կայանին հարվածել են «Տոչկա Ու»-ով. Զելենսկի

Ուկրաինական Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանում, որտեղից տարհանում են Դոնբասի բնակիչներին, հրթիռային հարձակումներ են իրականացվել։

«Տեղում աշխատող ոստիկաններն ու փրկարարները հայտնում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին։ Հրթիռային հարձակման ժամանակ հազարավոր մարդիկ են եղել կայարանում, քանի որ Դոնբասի բնակիչները տարհանվում են Ուկրաինայի ավելի ապահով շրջաններ»,- ասել է նահանգապետ Պավլո Կիրիլենկոն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռուսական զորքերը Կրամատորսկի երկաթուղային կայանին հարվածել են «Տոչկա Ու»-ով:

«Զավթիչները «Տոչկա Ու»-ով հարվածել են Կրամատորսկի երկաթուղային կայարանին, որտեղ հազարավոր ուկրաինացի խաղաղ բնակիչներ սպասում էին տարհանման… Ռուս հրեշները չեն հրաժարվում իրենց մեթոդներից: Չունենալով ուժ և քաջություն՝ դիմակայելու մեզ մարտի դաշտում, նրանք ցինիկաբար ոչնչացնում են խաղաղ բնակչությունը։ Սա չարիք է, որը սահման չունի։ Եվ եթե այն չպատժվի, այն երբեք չի դադարի»,- ասել է Զելենսկին։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր