211652_close_icon
views-count93841 դիտում article-date 11:51 08-04-2022

Երևանում 35-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 6-ին Աթենքի փողոցի և Հրազդանի կիրճի հատման վայրում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Սուսաննա Կ․-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ 62-ամյա Սարգիս Ի․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Արսեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Հարություն Պողոսյանը։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր