1569 դիտում
10:15 08-04-2022
Բրյուսելն ընդգծեց Հայաստանի բարձրացրած բոլոր հարցերի լուծման անհրաժեշտությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը բարձրացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված անվտանգային, հումանիտար խնդիրները:
Հատկանշական է, որ Եվրոպական խորհրդի նախագահը ընդգծել է հումանիտար հարցերի ամբողջական ու արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ռազմագերիների ազատ արձակումը եւ անհետ կորածների խնդրի համապարփակ լուծումը: Շառլ Միշելն իր ուղերձում հատուկ շեշտել է կողմերի ռազմական ուժերի՝ միմյանցից պատշաճ հեռավորության ապահովումը՝ որպես տարածաշրջանում բախումների կանխման եւ լարվածության նվազեցման միջոց: Այլ կերպ ասած՝ եվրոպական կառույցը համաձայն է հայկական կողմի առաջարկության հետ, որ կողմերի զինված ուժերը Արցախի շփման գծում եւ ՀՀ սահմանին պետք է հեռացվեն միմյանցից: Այս հարցում հայկական պետություններին առաջնայնություն տալը բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ ադրբեջանական զինուժը ներկայում կանգնած է հայկական բնակավայրերին խիստ մոտ, որոշ դեպքերում՝ նույնիսկ նրանց ներսում, ինչը խաթարում է այնտեղ բնակվողների բնականոն կյանքը:
Բրյուսելյան հանդիպումը փաստեց մեկ բան՝ եվրոպական կառույցներն ուժեղացնում են ճնշումներն Ադրբեջանի իշխանությունների վրա, եւ դա արվում է ի պատասխան պաշտոնական Բաքվի այն հայտարարություններին, թե Մինսկի խումբն այլեւս անելիք չունի: ԵԽ-ից եկած բոլոր պաշտոնական հաղորդագրություններում ընդգծված են Հայաստանի ներկայացրած խնդիրներն ու դիտարկումները, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հին աշխարհամասի կառույցներն այլեւս «հալած յուղի» տեղ չեն կարող ընդունել Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան քաղաքականության կեղծ հիմնավորումները: Պաշտոնական Բաքուն ուզի՝ թե չուզի պետք է հնազանդություն դրսեւորի, առավել եւս, որ եվրոպական կառույցը դրա դիմաց միլիարդավոր եվրոների աջակցություն է խոստանում, իսկ Ալիեւը չի կարող դրանից հրաժարվել՝ պատերազմի ընթացքում կրած հսկայական կորուստներն աչքի առաջ ունենալով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2869 դիտում
20:18 30-09-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդգծեց ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»