211652_close_icon
views-count19183 դիտում article-date 23:04 07-04-2022

76 հոգանոց վաշտից մեկը չի փրկվել, այդ թվում՝ որդիս, մեր խնջույքները վերջացան,երբ պատերազմը սկսվեց. զոհվածի մայրը մերժել է Աննա Հակոբյանի հրավերը. NEWS.am

Ապրիլի 7-ին ընդառաջ, վարչապետի կինը հրավերներ է ուղարկել նաեւ որդեկորույս այն ծնողներին, որոնք նախորդ միջոցառմանը չէին հրավիրվել: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից շատերի ծնողները մերժել են Աննա Հակոբյանի հրավերը:

Պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր հետ կապվել են Ավանի թաղապետարանից եւ հայտնել, որ ապրիլի 7-ի առթիվ վարչապետը հրավիրել է կառավարական առանձնատուն: Արմինե Հարությունյանը մերժել է հրավերի առաջարկը:

«Իմ տղային ուղարկել են գրավված Հադրութ, տղայիս սպանողը եղել է ղեկավարությունը, ոչ թե իր հրամանատարը, որը նույնպես զոհվել է: Քրեական գործ է հարուցված, մինչեւ այսօր մեզ մեկը չի զանգել, ասի, կներեք, չենք գտնում մեղավորին: Ես համարում եմ, որ մեղավորը վարչապետն է, ես ինչո՞ւ պետք է հրավերն ընդունեի, իսկ եթե մեղավոր չի, թող մեղավորներին գտնի, 76 հոգուց կազմված վաշտից մեկը չի փրկվել, դա նշանակում է, որ իրենք գնացել են գրավված Հադրութ, ո՞վ պետք է իմանար Հադրութը գրավված է եղել, թե՞ ոչ, իմ տղային  ծուղակ ուղարկողներին ես չեմ ներելու: 

Էսքան ժամանակ է անցել, իրենք գիտե՞ն, որ ես ապրում եմ էսինչ հասցեում ու հերոսի մայր եմ, մեկուկես տարի է անցել: Անցած տարի էլ է եղել մարտի 8, ապրիլի 7, էդ ո՞նց է հիմա են հիշել, ես իմ երեխու գլուխը ուտողի հետ չեմ նստի խնջույքի սեղանին: Մեր խնջույքներն իրենք վերջացրել են էն ժամանակ, երբ պատերազմը սկսվել է»,- ասաց Արմինե Հարությունյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր