211652_close_icon
views-count1447 դիտում article-date 19:28 07-04-2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ապրիլի 7-ի առթիվ այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և անօթևանների ժամանակավոր կացարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 7-ի առթիվ այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ շնորհավորել է տուն-ինտերնատի և կացարանի կանանց Մայրության և գեղեցկության տոնը:

Պաշտպանը շրջել է տուն-ինտերնատի և կացարանի սենյակներով, նվիրել ծաղիկներ բնակիչներին, խոսել նրանց հետ և ծանոթացել առկա խնդիրներին և հաստատության պայմաններին: 

Հանդիպումը շարունակվել է մտերմիկ միջավայրում՝ ջերմ զրույցների շուրջ: 
 
ՄԻՊ հանրային կապերի բաժին
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր