3497 դիտում
10:43 19-08-2014
Երևանի քաղաքապետարանը 133 անօթևանների տեղափոխել է ժամանակավոր կացարան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռևս 2011 թվականի դեկտեմբերից Երևանի քաղաքապետարանը Հայ-Դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել և իրականացնում է մայրաքաղաքի անօթևաններին ժամանակավոր կացարաններում տեղավորելու ծրագիրը: Տարեսկզբից մինչ օրս կիսակառույցներում, կանգառասրահներում, շենքերի մուտքերում, այգիներում, աղբարկղներին հարակից հատվածներում գիշերող մարդկանցից կացարան են տեղափոխվել 133 անօթևաններ, որոնցից կացարանում ներկայում փաստացի բնակվում են 100-ը, այդ թվում 86-ը Երևան քաղաքից:
2011 թվականի դեկտեմբերի 23-ից մինչ այսօր սոցիալ-հոգեբանական աշխատանքի արդյունքում հարազատների մոտ են տեղափոխվել 41 անօթևաններ, 66-ը տեղավորվել են աշխատանքի և վերադարձել ինքնուրույն կյանքի, 17-ը տեղափոխվել են մասնագիտացված տուն-ինտերնատներ, հոգեկան շեղումներ ունեցող, ինչպես նաև թմրանյութերից և խմիչքից կախվածություն ունեցող 11 անօթևաններ բուժման նպատակով տեղափոխվել են մասնագիտացված հաստատություններ, 10-ը ամուսնացել են և հեռանալով կացարանից, անցել ինքնուրույն կյանքի։ Ռուսաստանի դաշնության 4 քաղաքացի տեղափոխվել են հայրենիք, հետախուզման մեջ գտնվող 2 անօթևան կալանավորվել է, ևս 18-ին անձնագրեր են տրվել: Անօթևանններին ժամանակավոր կացարանում տեղավորման, սոցիալական տարաբնույթ աջակցությունների մատուցման աշխատանքները Երևանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթություններից են և գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության ներքո:
Շարունակվող աշխատանքների արդյունքում Ս. Շահումյանի արձանի ետնամասում գտնվող այգու տարածքից ս/թ օգոստոսի 13-ին ևս չորս անօթևաններ են տեղափոխվել Վարդաշենի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի շենքում տեղակայված անօթևանների կացարան, իսկ մեկը, որն ունեցել է առողջական լուրջ խնդիրներ՝ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ համապատասխան բուժում ստանալուց հետո կտեղափոխվի ժամանակավոր կացարան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1779 դիտում
10:09 02-12-2014
Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հավաքագրվել և անօթևանների ժամանակավոր կացարան է տեղափոխվել 152 անձ
Այս բաժնից
1300 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4756 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած