211652_close_icon
views-count1374 դիտում article-date 13:05 07-04-2022

Սթոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել Ուկրաինային ավելի շատ ծանր սպառազինություններ տրամադրել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը դաշինքի անդամներին կոչ է արել ոչ միայն պաշտպանական հակատանկային եւ հակատանկային, այլ նաեւ ավելի շատ ծանր սպառազինություններ տրամադրել Ուկրաինային, տեղեկացրել է AP-ը։

«Ես դաշնակիցներին կոչ եմ արել հետագա աջակցությունն ապահովել համակարգերի տարբեր տեսակներով, ինչպես թեթեւ, այնպես էլ ավելի ծանր սպառազինություններով,- ասել է Սթոլտենբերգը՝ հավաստիացնելով, որ ՆԱՏՕ-ի երկրները, բայց ոչ ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, զենք եւ այլ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, եւ նրանք կարող են ավելին անել։

Նրա խոսքով՝ «Ուկրաինան պաշտպանական պատերազմ է վարում, ուստի  հարձակողական եւ պաշտպանական զենքի միջեւ այդ տարբերությունն իրականում ոչ մի իրական նշանակություն չունի»։

Սթոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի համար կարեւոր է նաեւ չներքաշվել ավելի լայն պատերազմի մեջ Ռուսաստանի դեմ։ «ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկում։ Մենք նաեւ պատասխանատվություն ենք կրում այն բանի համար, որ այդ հակամարտությունը Ուկրաինայի սահմաններից դուրս չգա եւ չդառնա էլ ավելի մահասփյուռ, էլ ավելի վտանգավոր ու կործանարար»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր