211652_close_icon
views-count1559 դիտում article-date 15:51 06-04-2022

Եվրամիությունը ստիպված կլինի արգելել նավթի և գազի ներկրումը Ռուսաստանից. Շառլ Միշել

Եվրամիությունը ցանկանում է, որպեսզի Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, բայց թե ինչպես դա տեղի ունենա, եւս կարեւոր է: Այս մասին հայտարարել է ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը` կոչ անելով դաշինքին ավելի շատ զենք ուղարկել Կիեւին, փոխանցում է Reuters-ը։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի սա որքան հնարավոր է շուտ ավարտվի»,-- ասել է Բորելը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ:

«Եթե մենք ավերված, տարածքով մասնատված եւ չեզոքացված երկիր չենք ցանկանում՝ միլիոնավոր վտարանդիներով եւ միլիոնավոր զոհերով, ապա այս պատերազմն այսպես չպետք է ավարտվի,- ասաց նա։- Ուստի մենք պետք է շարունակենք զինել Ուկրաինային․․․ Ավելի շատ զենք, ահա թե ինչ են ուկրաինացիները սպասում մեզանից»:

Բորելը նշել է, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանից նավթի եւ գազի շարունակական գնումները շատ անգամ ավելի շատ գումար է բերել Ռուսաստանին, քան այն ֆինանսական օգնությունը, որը ԵՄ-ն տրամադրել է Ուկրաինային։ «Մենք Ուկրաինային 1 միլիարդ եվրո են տվել… բայց միլիարդ եվրոն այն գումարն է, օրը մենք ամեն օր վճարում ենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին մեզ մատակարարվող էներգիայի համար», - ասել է Բորելը:

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի խոսքով՝ Եվրամիությունը ստիպված կլինի արգելել նավթի եւ գազի ներկրումը Ռուսաստանից, որպեսզի ճնշում գործադրի Մոսկվայի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ «Կարծում եմ, որ վաղ թե ուշ միջոցներ կպահանջվեն նավթի եւ նույնիսկ գազի հարցում»,- ասել է Միշելը Եվրախորհրդարին:

Նմանատիպ նյութեր