211652_close_icon
views-count2959 դիտում article-date 14:45 06-04-2022

Լի Կեցյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի և Չինաստանի  միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանն ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Հարգելի պարոն վարչապետ,
Ձերդ գերազանցություն,

ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ սրտանց շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս Ձեզ և ի դեմս Ձեզ՝ ՀՀ կառավարությանն ու ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում չին-հայկական հարաբերություններում նկատվում է առողջ և կայուն զարգացման դինամիկա։ Երկու երկրների միջև անդադար խորանում է քաղաքական փոխվստահությունը, հիմնորեն առաջ է ընթանում գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, իսկ մշակութային և  հումանիտար փոխանակումներն էլ ավելի սերտանում են։

Օգտվելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթից՝ հայտնում եմ պատրաստակամությունս Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, հարստացնել չին-հայկական բարեկամական հարաբերությունների օրակարգը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ աշխատանքային հաջողություններ և քաջառողջություն։ Մաղթում եմ Չինաստանին և Հայաստանին հավերժ բարեկամություն»:

Նմանատիպ նյութեր