211652_close_icon
views-count1459 դիտում article-date 13:43 06-04-2022

Բուխարեստում մեքենան բախվել է Ռուսաստանի դեսպանատան դարպասներին, վարորդը զոհվել է

Բուխարեստում մարդատար ավտոմեքենան մխրճվել է Ռուսաստանի դեսպանատան դարպասների մեջ։ Ոստիկանության տվյալներով՝ բախման հետևանքով վարորդը մահացել է։ Տեսանյութում, որը նկարահանվել է մինչև հրշեջների ժամանումը, երևում է, որ մեքենան այրվում է։ Գրում է «Ազատությունը»։

Դեռևս հայտնի չէ՝ վթարը դժբախտ պատահա՞ր է, թե՞ միտումնավոր է արվել։ Վարորդի ինքնությունը պարզվում է։

Վերջին շաբաթներին մի շարք եվրոպական երկրներում Ռուսաստանի դեսպանատների մոտ բողոքի ցույցեր են անցկացվել ուկրաինական պատերազմի դեմ։ Փետրվարի 24-ից՝ պատերազմի սկզբից ի վեր մոտ 625 հազար ուկրաինացի փախստական է մեկնել Ռումինիա, նրանցից մոտ 80 հազարը դեռ այդ երկրում է մնում։

Եվրոպական այլ երկրների նման, Ռումինիան ևս վերջերս արտաքսեց մի քանի ռուս դիվանագետների։

Նմանատիպ նյութեր