211652_close_icon
views-count1466 դիտում article-date 12:10 06-04-2022

Մի քանի օր առաջ մտահոգված Բրյուսելի հանդիպումով, հանդիպումներ ունեցա Երևանում պաշտոնատար անձանց հետ. Արթուր Թովմասյան․ NEWS.am

Եկեք ծափահարենք այն մարդկանց, որոնք Ստեփանակերտում խաղաղ հավաք են անցկացնում՝ մտահոգ լինելով իրենց ճակատագրով: Այս մասին ապրիլի 6-ին, Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Գրում է NEWS.am-ը։

Նրան տեղից հիշեցրին, որ Երեւանում եւս հանրահավաք է տեղի ունենում, ինչին նա արձագանքեց. «Այո, Հայաստանում էլ, եկեք ծափահարենք՝ մտահոգված Հայաստանի եւ Արցախի ճակատագրով: Սփյուռքին էլ ծափահարենք»:

Այնուհետեւ Արթուր Թովմասյանը անցավ իր ելույթին. «Իհարկե, լավ է, որ մենք միասին ենք, իհարկե, հայտարարության մեջ դա ընդգրկված է, բայց արդյոք եթե Հայաստանում եւ Արցախում այլ որակի իշխանություն լինի... հեշտը ԱԺ նախագահին փոխելն է: Եթե այլ որակ կա այստեղ, որն ավելի է մտահոգված Արցախով, խնդրեմ: Դուք բոլորդ իրավունք ունեք անվստահություն հայտնելու ԱԺ նախագահին:

Երբ ես ընդդիմություն էի, իհարկե, ընդդիմությունը միշտ պետք է մտածի, որ ինքն ավելի լավ որակ է, քան գործող իշխանությունը: Բայց այսօր այդ օրը չէ, այսօր ոչ մեկն աթոռից կառչած չէ: Երբ որ այս արտահերթ նիստը պետք է անեինք, ես մի քանի օր առաջ մտահոգված Բրյուսելի հանդիպումով, հանդիպումներ ունեցա Երեւանում պաշտոնատար անձանց հետ: Քիչ հետո առանց լրատվամիջոցների ես կասեմ՝ ում հետ եմ հանդիպել, ինչ եմ զրուցել:

Իհարկե, 5 կետերն ինձ հետ չեն քննարկել, որովհետեւ ես էլ ունեմ իմ 5 կետերը: Ես միշտ ասել եմ՝ Վրաստանն ու Ադրբեջանը մինչեւ հիմա սահմանազատում եւ սահմանագծում չեն արել: Աշխարհում շատ երկրներ կան, որոնք սահմանային վեճեր ունեն, նույնիսկ Չեխոսլովակիայում:

Բայց մեր թշնամին սա է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատի: Բայց ռուս-ուկրաինական պատերազմից հետո էլ ավելի դժվարացավ, որ Մինսկի խումբը  Արցախի խնդրով զբաղվի: Արցախի խնդիրը միակն է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համարյա ունեն միեւնույն տեսակետը: Երկրորդ հակամարտությունը չկա, որ այդ գերտերությունները մոտավորապես նույն տեսակետն ունենան:

Մեր բոլորի երազանքն է տեսնել Արցախի անկախության օրը: Աշխարհի բոլոր պետություններին տարբեր ժամանակներում նամակ է գրված ԱԺ կողմից, որ ճանաչեն Արցախի Հանրապետությունը:

Ի՞նչ պետք է անենք մենք. Առաջին հերթին խպահպանել քաղաքական դուխը, ոգին, որը կա: Ամեն անգամ երբ Արցախի հանրապետությունը որեւէ պատվիրակություն ներկայացնում է Հայաստան աշխարհից դուրս, անկախ մեր քաղաքական հայացքներից, մենք հպարտորեն պետք է ներկայացնենք մեր պետությունը»»,-հայտարարեց Արթուր Թովմասյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր