Արա Այվազյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ «100 տարի» երգի հիման վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայ հանդիսատեսին հատկապես ազգագրական երգերի կատարմամբ հայտնի դարձած երգիչ Արա Այվազյանն այս անգամ ներկայացրել է աշուղ Ջիվանու «100 տարի» երգի հիման վրա նոր տեսահոլովակ։
Երգչի խոսքով` իր պապիկի սիրած երգն է եղել, Արան տարիներ շարունակ երգել է, ցանկություն է ունեցել պապիկի հիշատակին նվիրել այս երգը և տեսահոլովակը, հիմա ներկայացնում է հանրությանը։
«Շատ տարիներ այս երգը շատ սիրում և երգում եմ, այն նաև ընկերության հիմն է դարձել մեզ համար, հինգ տարի առաջ ցանկություն ունեի տեսահոլովակ նկարել, բայց չստացվեց, հիմա իրականություն դարձավ։ Այս երգը խրատական է, միտումը` բարին ու լավը տարածելը»,-նշում է Արա Այվազյանը։
«100 տարի» երգի գործիքավորողն է Սասուն Ղազարյանը, նվագակցել է շվի և պկու ժող. գործիքներով Արթուր Պետրոսյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Սարո Դավթյանը (