211652_close_icon
views-count1174 դիտում article-date 19:18 05-04-2022

Ինչքան կարելի է գնալ նույն ճանապարհով և զարմանալ, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում

Գուրգեն Վարդանյանը գրում է. Ինչքան կարելի է գնալ նույն ճանապարհով եւ զարմանալ, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում։

Վերջերս կատարված սոցիոլոգիական հարցումների համաձայն, Նիկոլ Փաշինյանը եւ նրա ղեկավարած քաղաքական թիմը այսօր վայելում ընդամենը ՀՀ բնակչության 14%֊ի վստահությունը։

Տրամաբանական կլիներ, որ այդքան ցածր ռեյտինգ ունեցող իշխանության դեմ հանրահավաքին մասնակցեր միլիոնանոց քաղաքի բնակչության գոնը 5֊10%ը այսինքն 50,000֊100,000 մարդ, բայց ըստ ամենայնի անսօրվա հանրահավաքին կմասնակցի 5000֊7000 մարդ, դա վկայում է, որ Հայաստանի ընդդիմությունը ունի ավելի ցածր վարկանիշ քան իշխանությունը։
Փաստորեն Հայաստանի բնակչության 60֊70%ը չի աջակցում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը։

Փաստ է որ Հայաստանում հասունացել է նոր քաղաքական ուժի վակումը, որը շախկապակցված չի լինի ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունների հետ, որը կբերի երկրի անվտանգության եւ սոցիալական արդարության օրակարգ, որը հավասարաչափ կմերկացնի եւ նախկին եւ ներկա իշխանությունների հանցանքները, սխալները եւ թերությունները, որը ժողովրդին կներկայացնի երկրի համաչափ զարգացման օրակարգը եւ ժողովրդի կողմից իր վրա հսկողության իրականացնելու բաց լծագները։

Հեշտ չի լինելու, բայց եթե մեք ուզում ենք Հայաստան ունենալ պետք է պայքարենք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր