2576 դիտում
11:28 06-07-2020
Այսօր վարչապետ դարձած նույն անձի գլուխը միան մտածում է ոնց կարելի է անել մի բան, որ այդ նույն ժողովրդին տուգանի
ՀՀԿ-ական Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի «հպարտ»վարորդներ դուք գիտե՞ք,որ ձեր սրտի վարչապետը սկուտեղի վրա հերթական տուգանքն է մատուցելու ձեզ`300.000(երեք հարյուր հազար դրամ)տուգանք,առանց կատալիզատորի մեքենա վարելու համար:
Իշխանության տղաներն ու աղջիկները հերթական օրենքն են քննարկում`Նիկոլի հրամանով:Այս անգամ նրանք փորձում են ընդունել մի օրենք,որով 300հզ կտուգանեն այն հպարտներին,որոնք առանց կատալիզատորի կվարեն մեքենան`քանի գնում է հասկանում ենք,որ սրանք վերից վար բոլորն են գիժ:Բայց հո մենք հասկանում ենք,որ մեր երկրում 90%-ից ավելին վարում է առանց կատալիզատորի մեքենա:Սա լրիվ ծարավ է,դիմակները քիչ էին հիմա էլ սա,որով հերթական անգամ կքամեն խեղճ ժողովրդի գրպանը:
Այա իշխանության պատճառով այսօր թե´ժողովրդի թե´պետության վիճակը ահավոր կատաստրոֆիկ է,բայց փոխանակ սրանք ձեռք մեկնեն և օգնեն,մի կտոր հաց գտնելու տեղը ցույց տան փոխարենը օր ու գիշեր մտածում են թե ոնց կարելի է դատարկել ժողովրդի գրպանները:Ու ամենա ծիծաղելին այն է,որ սա անում է մեկը,ով ընդդիմադիր ժամանակ ասում էր`ժողովուրդը տուգանքի մատերիալ չի,իսկ այսօր վարչապետ դարձած նույն անձի գլուխը միան մտածում է ոնց կարելի է անել մի բան,որ այդ նույն ժողովրդին տուգանի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5478 դիտում
16:26 02-07-2015
Դրանց գլուխը պետք է ջարդվի. ո՞ւմ գլուխը պետք է ջարդվի, ըստ գեներալ Մանվել Գրիգորյանի
Այս բաժնից
1507 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
940 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am