211652_close_icon
views-count1726 դիտում article-date 22:42 04-04-2022

Հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարական զորավարժություն

Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 4-ին հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարական զորավարժություն։

Զորավարժության ընթացքում անձնակազմը բացազատել է հակաօդային պաշտպանության միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։ 

Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև մարտական հաշվարկների գործողությունները հակառակորդի օդային հարձակումների կանխման, հետախուզական և կրակային խնդիրների կատարման ժամանակ:

Նմանատիպ նյութեր