211652_close_icon
views-count1005 դիտում article-date 19:10 04-04-2022

Ազգային ժողովի փոխնախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Ըստ ԱԺ փոխնախագահի` Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն:

Դեսպանը մտահոգիչ է համարել Արցախում առկա իրադրությունը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացի վերաբերյալ:
 

Նմանատիպ նյութեր