22759 դիտում
11:58 04-04-2022
Դաժան ճակատագրի հեգնանք՝ չուզեցիք ՓՈՒԼԱՅԻն, կստանաք ՓԱԹԵԹԱՅԻՆ, բայց արդեն այնպիսին, որում անգամ ակնարկ չի լինի Արցախի մասին. Գևորգ Դանիելյան
Հայտնի ու սիրված իրավաբան, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝
«Դաժան ճակատագրի հեգնանք՝ չուզեցիք ՓՈՒԼԱՅԻն, կստանաք ՓԱԹԵԹԱՅԻՆ, բայց արդեն այնպիսին, որում անգամ ակնարկ չի լինի Արցախի մասին։ Ընդ որում, «փաստերով» կապացուցենք, որ դեռ վաղուց իբր նախկիններն են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն «ընկալմամբ», ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը պետք է պահպաներ սոսկ իր հայկականությունը Ադրբեջանի կազմում, ոչ ավելին, ուստի «նոր» պահանջները հղի են մեծ վտանգներով։
Ի դեպ, ԱՄՆ֊ը հենց ինքն է այն առաջին պետություններից, որ ծնվել է ազգային ինքնորոշման իրավունքի հենքով, ընդ որում, «հիմնադիր հայրերը» ոչ միայն հորինել են «Ամերկայի Միացյալ Նահանգներ» անվանումը, այլև 250 տարի առաջ ապացուցել են, որ ամերիկացիները և անգլիացիները նույն ազգը չեն։
Հ.Գ. Մենք բարոյական իրավունք չունենք շեղվելու միջազգային նվազագույն սկզբունքներից ու Սահմանադրության հիմնադրույթներից, մենք պարտավոր ենք շարունակել Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունը և այո, հստակ նախապայման առաջադրել, որ եթե չի ընդունվում արդեն իսկ կայացած պլեբիսցիտը, ապա առնվազն որպես փոխզիջումային տարբերակ՝ սեղմ ժամկետում և հստակ ընթացակարգով պետք է երաշխավորվի նոր պլեբիսցիտ, որի արդյունքները պետք է հարգվեն աներկբա։ Առանց այս ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ, ցանկացած բանակցություն իմաստազուրկ է։ Ողջամտությունը թելադրում է, որ ամեն գնով հարկ է գնալ այս քայլին, միևնույն է՝ Արցախը չի մնա Ադրբեջանի կազմում ...»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4398 դիտում
15:29 29-01-2018
ԼՂ հիմնախնդրի փաթեթային հանգուցալուծումը նկատի ունի նաև փուլային կիրառում. Նալբանդյան
Այս բաժնից
553 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
409 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
451 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը