Բաքվի կենտրոնի գիշերային ակումբում գազի բալոնի արտահոսքից պայթյուն է որոտացել. կա 1 զոհ, 37 վիրավոր
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի լույս 3-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Բաքվի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով կա 1 զոհ, ևս 37-ը վիրավորվել են:
Աղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ քրեական գործ է հարուցել։ Պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարը տեղի է ունեցել շենքում տեղադրված գազի բալոնից արտահոսքի հետևանքով:
Պայթյունի հետևանքով զոհվել է գիշերային ակումբի աշխատակիցը: Տուժել է 37 մարդ, նրանցից 4-ը գտնվում են ծանր վիճակում։ Վնասվել է մոտակայքում կայանված 14 ավտոմեքենա։