211652_close_icon
views-count17149 դիտում article-date 21:16 31-03-2022

Ավտովթար Երևանում. բախվել են Toyota Camry-ն ու Mazda 6-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Հարություն Ա.-ի վարած Mazda 6 մակնիշի և 40-ամյա Վահե Հ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Mazda-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 67-ամյա Էդիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում  ուժեղացված ծառայություն  են կատարել նույն վաշտի պարեկներ Արամ Խաչատրյանն ու Հովաննես Հովհաննիսյանը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Mazda-ի վարորդի հայրն է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր