211652_close_icon

Համերգ «Նպատակ և ճշմարտություն»․ Յանիկյանական տարի

views-count2370 դիտում article-date 16:14 31-03-2022
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) կնքահոր՝ Գուրգեն Յանիկյանի գործողության 50-ամյակին ընդառաջ, «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը տարին հայտարարել է ՅԱՆԻԿՅԱՆԱԿԱՆ ու նախաձեռնել «Նպատակ եւ ճշմարտություն» խորագրով միջոցառումների շարք։

Այն մեկնարկել է մարտի 4-ին՝ «Գուրգեն Յանիկյան եւ ԱՍԱԼԱ» գիտաժողովով։ Մարտի 27-ին՝ Գուրգեն Յանիկյանի հիշատակի օրը «Եռաբլուր» պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի ու խնկարկման արարողություն։ 

Ի պատիվ Գուրգեն Յանիկյանի՝ ապրիլի 1-ին, ժամը 19։00-ին Կամերային երաժշտության տանը հատուկ համերգային ծրագրով հանդես կգա Հնագույն երաժշտության «ՏԱՂԱՐԱՆ» համույթը։

Նմանատիպ նյութեր