Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին՝ Բրյուսելում
Tert.am-ը գրում է. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այդ մասին տեղեկությունը հրապարակված է ԵԽ կայքում։
ԵՄ ներկայացուցիչը Բրյուսելում լրագրողներին ասել է, որ Միշելը երկու երկրների ղեկավարների հետ կքննարկի վերջին բանակցություններից հետո զարգացումները, ինչպես նաև «անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման հետագա ուղիները՝ ի շահ բոլոր մարդկանց, ովքեր ապրում են տարածաշրջանում»։