211652_close_icon
views-count2949 դիտում article-date 22:42 30-03-2022

Բրյուս Ուիլիսը հիվանդության պատճառով ավարտում է դերասանական կարիերան

Հոլիվուդյան աստղ Բրյուս Ուիլիսը ստիպված է ավարտել դերասանական կարիերան իր մոտ ախտորոշված աֆազիայի հետևանքով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է դերասանի կինը՝ Էմմա Հեմինգ-Ուիլիսը:

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի Բրյուսն առողջական խնդիրներ ունի, և վերջերս նրա մոտ ախտորոշվել է աֆազիա, որն ազդում է նրա կոգնիտիվ կարողությունների վրա: Երկար մտորումներից հետո նա որոշել է թողնել կարիերան, որն իր համար այդքան մեծ նշանակություն է ունեցել:

Սա իսկապես դժվարին ժամանակահատված է մեր ընտանիքի համար, և մենք շատ թանկ ենք գնահատում ձեր սերը, կարեկցանքն ու աջակցությունը»,- նշել է կինը Instagram-ի իր էջում:

Աֆազիան խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստն է, որը ծագում է գլխուղեղի կեղևի որոշակի բաժինների ախտահարման հետևանքով։

Նմանատիպ նյութեր