211652_close_icon
views-count1472 դիտում article-date 17:00 30-03-2022

Պարտվել էլ կա, պարտվել էլ. Լևոն Պաչաջյան

«Մի երկու բառով անդրադառնամ երեկվա խայտառակ հաշվով խաղին և բոլորիդ բարի օր մաղթելով լավ օր ցանկանամ…»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը:

«Ճիշտ է, կատակով անրադարձա երեկվա կատարյալ ձախողմանը, որը չունի արդարացում, բայց ունենք այն ինչ ունենք…

Այսպիսի ձախողումները իրոք պետք է բացառվեն: Չի կարող ոչ մի տրամաբանության մեջ տեղավորվել թե՝ ոնց կարելի է հաղթել բավականին մարտունակ Չեռնոգորիային և ընդամենը 4 օր անց 9-0 «գլխի վրա» գահավիժել Նորվեգիայում: Ինչ էլ ուզում է լինել (կարմիր քարտ և այլն) այսպիսի հաշիվը անընդունելի է, անընդունելի:

Մարզիչներն ու ֆուտբոլիստները ներեղություն են հայցել այս խայտառակության համար, բայց կարծում եմ քիչ է, պետք է շատ հեռուն գնացող վերլուծություն և հետևություն անել:
ՀՖՖ-ն մարզիչների և ֆուտբոլիստների «կապրիզները» իր ուսերի վրա տանելով, կարծում եմ ոմանց համար անփոխարինելիների և անպատժելիության մթնոլորտ է ստեղծել: Էդ մասով պետք է վերանայել մոտեցումները:

Կտրուկ քայլեր են պետք այսպիսի պարտություններից զերծ պահելու համար Հավաքականին ու մեղավորներին պետք է պատախանատվության կանչել վերջապես:

Պարտվել էլ կա, պարտվել էլ…
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր