1714 դիտում
12:21 30-03-2022
Ուկրաինան հանդես է գալիս անվտանգության նոր համակարգի առաջարկներով․ ուկրաինական ԶԼՄ-ների անդրադարձը
Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը հանդես է եկել պաշտոնական բանակցային առաջարկով, որը նախատեսում է Ուկրաինայի անվտանգության նոր համակարգ։ Այս մասին ճեպազրույցում ասել է «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան։
«Այսօր մենք հանդես ենք եկել պաշտոնական առաջարկով, սակայն ոչինչ չենք ստորագրում: Մենք պարզապես որպես բանակցող, մեր առաջարկները փոխանցում ենք ռուսական կողմին՝ անվտանգության երաշխիքների նոր համակարգի վերաբերյալ։ Մենք պնդում ենք, որ այն լինի միջազգային պայմանագիր, որը կստորագրվի անվտանգության բոլոր երաշխավորների կողմից»,- ասել է Դավիդ Արախամիան: Այս մասին հաղորդում է Ukrinform-ը։
Նրա խոսքով, դա պետք է լինի Ուկրաինայի համար անվտանգության կոնկրետ երաշխիքների իսկապես գործող մեխանիզմ, որտեղ երաշխավոր երկրները պարտավորված կլինեն որեւէ ագրեսիայի դեպքում ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի նմանությամբ, բայց ոչ ավելի, քան երեք օրվա ընթացքում անցկացնել խորհրդակցություններ եւ ցուցաբերել օգնություն: Դա կարող է լինել ռազմական օգնության, զինված ուժերի, զենքի, թռիչքազերծ գոտու և այլնի տեսքով։
Դավիթ Արախամիան նշել է, որ անվտանգության երաշխավորների թվում ուկրաինական կողմը տեսնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին, ինչպես նաև Թուրքիային, Գերմանիային, Կանադային, Իտալիային, Լեհաստանին և Իսրայելին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով ուկրաինական հեռուստաալիքները, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Կիևի նվազագույն նպատակը «մարդասիրական խնդիրների լուծումն է»։
Նույն բանակցությունների շրջանակում ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանին առաջարկում է համաձայնագիր, որը կորոշի Կիևի և Մոսկվայի դիրքորոշումը բռնակցված Ղրիմի վերաբերյալ առաջիկա 15 տարում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, հայտնում է Krym.Realii կայքը։
«Սա պայմանագրի առանձին կետ է, որտեղ մենք առաջարկում ենք ամրագրել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումը, 15 տարով երկկողմ բանակցություններ վարել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի շուրջ։ Որպես առանձին կետ՝ մենք առաջարկում ենք ռուսական կողմին, որ Ուկրաինան և Ռուսաստանը չօգտագործեն ռազմական կամ զինված ուժեր Ղրիմի հարցը լուծելու համար, երբ շարունակվում են բանակցությունները»,- ասել է Միխայլո Պոդոլյակը։
Ռազմական գործողությունները դադարեցնելու համար Ռուսաստանը Ուկրաինային ՆԱՏՕ-ին չանդամակցելու, «ապառազմականացման» և «ապանացիֆիկացման» պահանջներ է ներկայացրել։ Մարտի 29-ին Zerkalo Nedeli կայքի հոդվածում Ստամբուլում բանակցությունների փուլից հետո նշվում է, որ «հրապարակման չորս աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանն այլևս չի պահանջում Ուկրաինայից «ապանացիֆիկացիա, ապառազմականացում եւ ռուսաց լեզվի պաշտպանություն»։

Նմանատիպ նյութեր
2665 դիտում
18:34 23-08-2017
Տեսանելի ամիսներին ՌԴ-ն Արցախի հարցում նոր առաջարկներով հանդես չի գա. Միհրան Հակոբյան. Tert.am
5038 դիտում
12:56 27-11-2017
ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել բնակարանային գողությունների կանխարգելմանն ուղղված առաջարկներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7700 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
394 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը