Տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում նոր հովազ են արձանագրել
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն արձանագրել են Կովկասյան հովազի առկայությունը: Տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։
Ըստ տեսախցիկների՝ հայտնաբերվել է արու չափահաս հովազ և հաստատվել որպես նոր առանձնյակ։ Նույն օրվա ընթացքում, ընդամենը երկու ժամվա տարբերությամբ և մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են արու Նեո հովազին։ Երրորդ առանձնյակը՝ Նովան, գտնվում է մյուս հովազներից վեց կիլոմետր հեռավորության վրա՝ կրկին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։