211652_close_icon
views-count1040 դիտում article-date 19:26 29-03-2022

Մենք ակտիվորեն կնպաստենք Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Մարիա Զախարովա

Tert.am-ը գրում է. Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված իրադրության առնչությամբ Մոսկվայի դիրքորոշումն արտացոլված է ԱԳՆ հայտարարության մեջ։ Մենք կողմերին կոչ ենք արել ապահովել ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը»,- նշել է նա։
 
Զախարովայի խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում իրավիճակը լիցքաթափելու համար, իսկ խաղաղապահները խստորեն գործում են երեք երկրների ղեկավարների վերոնշյալ հայտարարության դրույթների համաձայն։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջոցով մենք մշտական կապի մեջ ենք Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հետ, և տեղում օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվությունն ամեն օր հրապարակվում է ՌԴ ՊՆ տեղեկագրերում։

Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար՝ հիմնվելով երեք երկրների ղեկավարների առկա պայմանավորվածությունների վրա, այդ թվում՝ սահմանազատման և սահմանագծման,տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ։ Մենք ակտիվորեն կնպաստենք Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր