1754 դիտում
20:04 26-09-2019
ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը հավանություն է տրվել
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման նպատակահարմարությանը։ Կառավարության նիստին հարցը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Հաշվի առնելով Սինգապուրի Հանրապետության առևտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններնիրականացվել են ինչպես ապրանքների առևտրի, այնպես էլ ծառայությունների և ներդրումների իրականացման մասով։
Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել Կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերըև բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:
Սինգապուրը վերոնշյալ համաձայնագրով պարտավորվածություն է վերցնում չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ:
ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է թվով 12 229 ապրանք, որոնցից 4858 ապրանքատեսակի մասով նախատեսվում է 0% մաքսատուրքի կիրառում՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, 597 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0%՝ 3 տարի հետո, 2340 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0%՝ 5 տարի հետո, 2201 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0%՝ 7 տարի հետո և 716 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0%՝ 10 տարի հետո: Նշված համաձայնագրով նախատեսված է նաև թվով 1517 ապրանքատեսակի մասով հանումներ:
Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև համաձայնեցվել է փաթեթային համաձայնությունների ամրագրման հետևյալ ձևաչափը.
• ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասինշրջանակային համաձայնագիր։
• ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև համաձայնագիր՝ ապրանքների առևտրի մասով։
• Երկկողմ համաձայնագրեր ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության և ՍինգապուրիՀանրապետության միջև՝ ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման մասով:
Համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։
Նմանատիպ նյութեր
2205 դիտում
15:00 20-12-2018
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագրի վավերացմանը
2117 դիտում
13:14 05-09-2019
Գործադիրը հավանություն տվեց ԵՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը
1319 դիտում
12:00 12-04-2021
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնող նախագծին
Այս բաժնից
484 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց