Իրանն ու «վեցյակը» ավելի, քան երբևէ մոտ են համապարփակ համաձայնագրի կնքմանը
ԱՄՆ Սպիտակ Տան ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանը և միջազգային «վեցյակը» բավականին մոտ են կանգնած իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի կնքմանը, հաղորդում է Reuters-ը:
«Կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել համաձայնագրին, որքան հիմա»,-նշել է նա:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վիեննայում ընթացող բանակցությունների մթնոլորտը դրական է գնահատել՝ այն անվանելով կառուցողական և հնարավոր է եղել լուծում տալ մի շարք վիճարկելի հարցերի: