211652_close_icon
views-count1622 դիտում article-date 18:53 12-11-2021

Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը՝ նոյեմբերի 13-ին

Նոյեմբերի 13-ին՝ Երևանում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբի 10-րդ մրցափուլի շրջանակներում, Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Գերմանիային։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրայում՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 18։30-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի 13-ին՝ 19:00-ին: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Գերմանիայի հավաքականն իր նախախաղային մարզումն ու ասուլիսը կանցկացնի Գերմանիայում:

Կորոնավիրուսային համավարակի սահմանափակումների պատճառով նախախաղային և հետխաղային մամուլի ասուլիսներն անցկացվելու են հեռավար կարգով։ Հանդիպմանը հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն էլ. փոստի միջոցով մամուլի ասուլիսի անցկացման կարգի մասին կստանան հավելյալ տեղեկատվություն։

Նմանատիպ նյութեր