211652_close_icon
views-count1978 դիտում article-date 17:09 26-03-2021

Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը՝ մարտի 27-ին

Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի հանդիպումը՝ Երևանում ընդունելով Իսլանդիայի ընտրանուն: Ներկայացնում ենք հանդիպման նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը:

  2703.2021, ժամը՝ 10։45` Իսլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արնար Վիդարսոնի և կիսապաշտպան Աարոն Գունարսոնի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։

2703.2021ժամը՝ 11։30` Իսլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 2703.2021, ժամը՝ 18։30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։

 2703.2021, ժամը՝ 19։00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

  Ավելացնենք, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Իսլանդիայի հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային և հետխաղային ասուլիսներն անցկացվելու են հեռավար կարգով:

Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև մարտի 26-ը՝ ժամը 22:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (որ հավաքականին, գլխավոր մարզչին կամ ֆուտբոլիստին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

Նմանատիպ նյութեր