211652_close_icon
views-count1832 դիտում article-date 17:05 28-03-2022

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Եգիպտոսում անցկացված միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Եգիպտոսի Հուրգադա քաղաքում անցկացված Լրատվամիջոցների եւ լրագրողների 10-րդ միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը եւ արժանացել ոսկե մեդալների ու գավաթի։

Մրցաշարին մասնակցել է 10 թիմ, հինգն՝ արտերկրից, հինգը՝ Վրաստանից, Մոլդովայից, Սենեգալից, Հայաստանից և Ռումինիայից: Հայ լրագրողները տոնել են 4 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն։ Երկրորդ տեղը գրավել է Ալեքսանդրիա քաղաքի մարզական լրագրողների թիմը, իսկ երրորդը՝ Մոլդովայի հավաքականը։

Հայաստանի թիմի գրանցած արդյունքները․

Խմբային փուլ

Հայաստան – Ռումինիա՝ 3-0

Հուրգադա – Հայաստան՝ 5-3

Փլեյ-օֆֆ

Քառորդ եզրափակիչ՝ Հայաստան – Հուգադա Մարին Սպորտ՝ 5-2

Կիսաեզրափակիչ՝ Մոլդովա – Հայաստան՝ 3-5

Եզրափակիչ՝ Հայաստան – Ալեքսանդրիա Սպորտինգ Մեդիա՝ 2-0։

Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Բագրատ Կազումյանը։

2019 եւ 2021 թթ-ին կայացած մրցաշարերում մեր թիմը գրավել էր երկրորդ տեղը։

Նմանատիպ նյութեր