211652_close_icon
views-count113400 դիտում article-date 10:43 27-03-2022

Երևանում մինչև ատամները զինված, ավտոմատով կրակոցներ արձակած տղամարդուն, իր կյանքը վտանգելով, վնասազերծել է այդ պահին ծառայության մեջ չգտնվող ոստիկանը. կասկածյալի մոտ 1 օր առաջ պարեկները հայտնաբերել էին թմրանյութեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 26-ին,  [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Երևանում  տեղի ունեցած կրակոցների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դեպքով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատակնիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ավագ քննիչ Պողոսյանի որոշմամբ ձերբակալվել է կասկածյալը:

Գ. Շամշյանի տեղեկություննհերով՝ կասկածյալը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Երևանի կենտրոն վարչական շրջանում բնակվող,  31-ամյա Էրիկ Աղախանյանն է, ում, իր կյանքը վտանգելով, վնասազերծել է Երևանի բնակիչ, 30-ամյա Պետրոս Քյուրդյանը:

Վերջինս աշխատում է ՀՀ ոստիկանության  Երևան քաղաքի վարչության ՀՆ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկան, կոչումով՝ ոստիկանության ավագ: Նա այդ օրը  գտնվել է ոչ ծառայության մեջ ու, երբ լսել է ինքնաձիգից արձակված կրակոցի ձայները, վտագելով իր կյանքը, հետապնդել է կրակողին, ով եղել է Ալեք Մանուկյան –Նալբանդյան փողոցների խաչմերուկում և  Պ. Քյուրդյանը վերջինիս հետապնդել է մինչև  Նալբանդյան  130 հասցեի մոտ, որտեղ էլ  կանգնելով դեմ հանդիման մինչև ատամները զինված  Է.  Աղախանյանի դիմաց,  կարողացել է տանել ճիշտ բանակցություն, որի արդյունքում Է. Աղախանյանը հանձնել է ավտոմատը, իսկ արդեն ժամանած ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկների հետ նրան բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:

Դեպքի վայրի զննությամբ Այգեստան 9 փողոցի 25 հասցեի մոտ ոստիկանները, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն  ու քննչական կոմիտեի քննիչները հայտնաբերել են առջևի բամպերի և ձախակողմյան անվադողի վնասումով Mercedes մակնիշի ավտոմեքենա, 8 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, 1 հատ ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5.45մմ տրամաչափի  30 փամփուշտներով:

Իսկ ավտոմատը եղել է իր պահունակով լիցաքավորված 7.62 տրամաչափի 11 փամփուշտներով և 1 հատ ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 29 փամփուշտներով:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ ձերբակալված Է. Աղախանյանին մեկ օր առաջ՝ մարտի 25-ին ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի  1-ին գումարտակի ծառայողները Գայի պողոտաիյ  16 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ նրա մոտ հայտնաբերվել էր պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված 0.68 գր. դեղնականաչավուն զանգված և պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված 0.53 գր. սպիտակ փոշենման զանգված:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր կամ վաղը քննչական բաժինը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Է. Աղախանյանի նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երբ մինչև ատամները զինված Է. Աղախանյանը, անկանոն կրակոցներ արձակելով անցնելիս է եղել փողոցով, անընդհատ բղավել է՝ ոստիկան եմ ման գալիս, որ խփեմ և այդ մասին քաջ իմացել է նրան վնասազերծած ոստիկանության «կարմիր բերետ» Պ. Քյուրդյանը, սակայն նա, անտեսելով իրական վտանգը,  կարողացել է թե՛ հոգեբանորեն, թե՛  ճիշտ գործողությունների արդյունքում վնասազերծել նրան:

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 26-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Այգեստան փողոցի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում։

Օպերատիվորեն նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ 

Ժամանել էր նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝  բաժանմունքի պետի գլխավորությամբ։ 

Ոստիկանները, մինչ կհասնեին դեպքի վայր, դարձյալ ահազանգերը շարունակվել են, ու արդեն ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց ոստիկանները ենթադրյալ կասկածյալին հետապնդելով վնասազերծել այնտեղ և բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Այգեստան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ոստիկանության վարչական շենքի մոտ հայտնաբերվել են տարբեր տիպի հրազեններից արձակված 50-ից ավելի գնդակ և 8 հատ կրակված պարկուճ։ Ոստիկանության վարչական շենքի դիմաց էլ հայտնաբերվել է ավտոմատ։ 

Տեղում աշխատել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Իսկ տեղում ուժեղացված ծառայություն էն կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։  Նույն վաշտի պարեկներ Իլյա Սարգսյանն ու Արմեն Օրդուխանյանը սահմանազատել էին տարածքը, որպեսզի տեղում աշխատեն ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու ժամանած քննիչները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծված ու բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել էր։ 

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։  

Մինչև ատամները զինված տղամարդուն վնասազերծած, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՀՆ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկան Պետրոս Քյուրդյանն է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:​

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր