211652_close_icon
views-count1637 դիտում article-date 21:44 26-03-2022

Մակունցն ԱՄՆ պետքարտուղարությանը ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 25-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտման առ այսօր շարունակվող դեպքերը, ինչպես նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողությունները։

Նմանատիպ նյութեր