211652_close_icon
views-count3229 դիտում article-date 19:38 26-03-2022

Մեծ Բրիտանիան կալանավորել է ռուս օլիգարխ Շվիդլերին պատկանող 2 մասնավոր ինքնաթիռ

Ռուս նավթային մագնատ, միլիարդատեր և «Սիբնեֆտ»-ի նախկին նախագահ Եվգենի Շվիդլերին պատկանող ինքնաթիռները երեք շաբաթ է, ինչ գտնվում են Անգլիայի «Ֆարնբորո» և «Բիգին Հիլ» օդանավակայաններում: Հայտնում է rbc.ru-ն։

Տրանսպորտի նախարար Գրանտ Շապսը հայտարարել է, որ «Պուտինի ընկերները» չպետք է «վայելեն շքեղություն», մինչ Ուկրաինայում անմեղ մարդիկ են մահանում։ Շվիդլերը պատժամիջոցների տակ է հայտնվել Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ գործարար կապերի համար։

Նրա կարողությունը գնահատվում է 1,2 միլիարդ ֆունտ՝ բրիտանական կառավարության տվյալներով, իսկ առգրավված ինքնաթիռները գնահատվում են 60 միլիոն դոլար (45 միլիոն ֆունտ):

Նմանատիպ նյութեր